s.

cob-web, spider's web.

• «սարդի ոստայնի հիւքը», մէկ անգամ ունի Վեցօր. 121 (Եկեսցէ յարեսցէ ի տորգս սարդիոստայնի). ուրիշ վկայութիւն չկայ։ Նախնական իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «ցանց կամ հիւսք», այլ, ինչպէս տակի գաւառական ձևերից երևում է, «ոս-տայնանկի փայտեայ կազմած, ոստայն», որ յետոյ փոխաբերաբար անցել է սարդի ոս-տայնին։ Ըստ այսմ բառս դառնում է՝

• = բնիկ հայ բառ, հնխ. dorù-«ծառ, փայտ» ձևից, որի վրայ ընդարձակ տես տարգալ։-Աճ.

• ՀՀԲ մեկնում է «մամուլ (իբր ւա. torcula «մամուլ») և ոստայն, ծուղակ»։ ՆՀԲ հանում է տոռն կամ դուրգն բա-ռից (իբրև զտոռն ձգեալ կամ իբրև ըզ-ռուռոն ճախարակեալ)։ Scheftelovitz BВ 29, 51 տոռն բառի հետ։ Պատա-հական նմանութիւն ունի լտ. torqueo «ոլորել, դարձնել, չարչարել ևն»։

• ԳՒՌ.--Տորգ «ծանր բաներ վերցնելու գլանաձև փայտ» (Կոյլաւ, Բառ. գերմ. 815 ա), տորգ Ղք. «ոստայնանկի կազմած, դազգեահ», Ղրբ. «քառակուսի փայտերից կազմած, որի վրայ խալիչա են գործում»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

*Սխտորգուշ

Voir tout